Արևայրուքի դրական և բացասական կողմերը

скачанные файлыՔանի դեռ ամառ է, յուրաքանչյուրս ձգտում ենք թեկուզ կարճ ժամանակով ծովափին արևային լոգանք ընդունել ու գեղեցիկ արևայրուք ստանալ: Սակայն հանգիստը չփչացնելու և հանգստից հետո առողջական խնդիրների դեմ չառնելու համար հարկավոր է հանգստին ճիշտ պատրաստվել ու հետևել որոշակի կանոնների:

Ծովափում առաջին արևային լոգանքները 15-20 րոպեից ավելի չպետք է լինեն, և դա պետք է լինի օրվա առաջին կեսին, և երեկոյան ժամը 5-6-ից հետո: Այդ դեպքում մենք խուսափում ենք արևի ուժեղ ճառագայթներից` կանխելով այրուքառաջացումը:Արևային լոգանքներն  օգտակար են օրգանիզմի համար: Արևի լույսն ու ջերմությունն ազդեցություն են ունենում էնդոկրին համակարգի վրա (վահանագեղձ, հիպոֆիզ և այլն), ինչպես նաև կարգավորում են նյութափոխանակությունը և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը: Արևի լույսից մեր օրգանիզմում առաջանում է վիտամին D:  Այդ վիտամինի 90%-ը մեր օրգանիզմը ստանում է արևի ճառագայթներից, եւ միայն 10%-ն է փոխանցվում սննդի միջոցով:

Առանց արևի ճառագայթների հնարավոր չէ նյութափոխանակություն, բայց և  նույն ճառագայթները կարող են պատճառ դառնալ լուրջ հիվանդությունների ու այրվածքների: Հետեւաբար, հարց է առաջանում` արևը բարեկա՞մ է, թե՞ թշնամի: Ամեն բան կախված է ուլտրամանուշակագույն ճառագայթների չափաբաժնից: Արևային լոգանքը կարող է ալերգիայի և այլ հիվանդությունների պատճառ դառնալ: Ցանի, բլիթանման այտուցվածության կամ ուժեղ քորի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի, քանի որ արեւահարման պատճառով տարբեր «թաքնված» հիվանդություններ կարող են ի հայտ գալ: Շատ խալեր ունեցող մարդկանց ևս խորհուրդ չի տրվում երկար ժամանակ մնալ արևի տակ: Ինչ վերաբերում է ավազին հիանալի միջոց է մերսման և արյան շրջանառությունը կարգավորելու համար:  Այնպես որ յուրաքանչյուր մարդ տարվա ընթացքում ցանկալի է գոնե 15 օր վայելի այս տեսակ հանգիստը ամբողջ տարվա համար:

20130101_090613

Реклама

Հունիսի 8-ից Հունիսի 12-ը

 Ծրագիր

Ճամփորդություն Թումանյանի այգի

Կատարում ենք հանրօգուտ աշխատանք, ներգրավելով անցորդներին:

  • Բակային գործունեություն

Մաքրում ենք շրջակա միջավայրը

Խաղում ենք ազգային խաղեր

Նկարում ենք

Լողում ենք

  • Աշխատանք ծեփամածուկով
  • Խոհանոցային գործունեություն

Պատրաստում ենք պիցցա

Մրգային, բանջարեղենային աղցաններ

  • Աշխատում  ենք քարերով

Թվաքարեր

Նախագիծ

Նպատակ`

Ամրապնդել մաթեմատիկայի գիտելիքները

Խնդիրներ`

Մտածողության, երևակայության, մանր մոտորիկայի, չափի զգացողության, տարածության ընկալման զարգացում:

Անհրաժեշտ պարագաներ`

Գուաշներ, վրձիններ, քարեր:

Աշխատանքը անցկացնում ենք բակում:

Ընթացք`

Հավաքում ենք քարեր (տարբեր չափերի)

Պատկերում ենք թվեր

Ընտրում ենք գույներ և սկսում ներկել քարերը

Համեմատում ենք նախորդ, հաջորդ թվերը

Կատարում ենք գումարում, հանում

Վերջում ներկած քարերը շրջանաձև շարում ենք ծառերի տակ:

Նախագիծ

                           Բարեկարգում եմ իմ շրջակա միջավայրը

             20150529_115451                   

Նախագծի հեղինակներ- Տաթև Մելքոնյան, Էմմա Հարությունյան

Յուրաքանչյուրը պարտավոր է մաքուր պահել իր երկիրը:

Հունիսի 5-ը  շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրն է։ Հիմնական դպրոցի կրտսեր առաջին դասարանցիները նույնպես կմասնակցեն բարեկարգման աշխատանքներին։

Ճամբորդության վայրը- Թումանյանի այգի

Մասնակիցներ- կրտսեր առաջին դասարան

Նպատակ

·                  Հայրենագիտական ճամփորդության իրականացում,

·                  Մաքուր , խնամված միջավայր ստեղծում,  պահպանում

·                  Հասարակության ուշադրությունը կենտրոնացնել բնապահպանական խնդիրների վրա,

·                  զարգացնել պատասխանատվություն  մարդկանց և բնական միջավայրի նկատմամբ,

Խնդիրներ

·                    խմբով աշխատելու կարողության ձևավորում,

·                  Ինքնուրունության ձևավորում,

·                  Պատասխանատվության ձևավորում,

·                  Շրջապատին, հանրօգուտ աշխատանքին մասնակից դարձնելու կարողության ձևավորում,

·                  Հաղորդակցական կարողությունների ձևավորում,

·                  Բանավոր խոսքի զարգացում,

·                  Մեդիահմտության զարգացում

Անհրաժեշտ պարագաներ-  ձեռնոցներ , աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակներ, արևապաշտպան գլխարկներ

Ընթացք

Ընտրելու ենք այն հատվածը որտեղ պետք է իրականացնենք մեր աշխատանքները։

Նախապատրաստվելու և ձևակերպելու ենք  որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը։

Հագնելու են հարմար սպորտային հագուստ, միանման շապիկներ և դնելու են արևապաշտպան գլխարկներ։

Կբաժանվենք խմբերի և ամեն խումբ պատասխանատու կլինի իր տարածքի մաքրության  համար: Ընթացքում կիրականացնենք մաքրության։

Կունենանք նաև լրագրողների խումբ, որոնք հարցազրույց կվերցնեն բնակիչներից / կստուգեն հասարակության իրազեկվածությունը օրվա, բնապահպանական խնդիրների և նրանց գործունեության մասին/։

Լրագրողների մյուս խումբն էլ կիրականացնի լուսանկարչական աշխատանքները։
Կանցկացնենք նաև ֆլեշմոբ՝ փորձելով անցորդներին համոզել մաքրել մի փոքր տարածք՝ տրամադրելով ձեռնոցներ և տոպրակներ:

Արդյունքը կներկայացվի ֆիլմի տեսքով և կհրապարակվի դասարանական բլոգում և ենթակայքում: